Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ծիրան եք ուտում

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ծիրան եք ուտում

Անուշահամ ծիրանը հարուստ է վիտամիններով, միկրոտարրերով ու այլ օգտակար նյութերով։ Ծիրանի բաղադրությունն իսկապես ապշեցուցիչ է, քանի որ մեկ պտղի մեջ կա մեծ քանակությամբ մագնիում, երկաթ, բետա-կարոտին, ֆոսֆոր, ֆոլաթթու․ նատրիում, յոդ, պեկտին ու այլ նյութեր։ Դրանում կան նաև B խմբի, նաև A, C, E և H վիտամիններ։

Այն բարերար ազդեցություն ունի արյան հեմոգլոբինի մակարդակի վրա, ամրացնում է  իմունիտետը, լավացնում է տեսողությունը։ Ծիրանն օգտագործում են նաև վահանաձև գեղձի ու սրտանոթային հիվանդությունների նախապահպանության համար։ Այն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, մաքրում է  օրգանիզմը, ամրացնում է ոսկորներն ու պայքարում ծերացման դեմ։

Պտուղը պարունակում է յոդ, որը կարևոր է վահանաձև գեղձի աշխատանքի համար։ Պեկտինի մեծ քանակությունը թույլ է տալիս մաքրել օրգանիզմը թունավոր նյութերից։ Պտղի միջուկը պարունակում է նաև մանգան, որը կարևոր է հետևյալ գործառույթների համար` ճարպերի և ածխաջրերի նյութափոխանակության կարգավորում; նյարդային համակարգի գործունեության բարելավում; իմունիտետի ամրապնդում; մկանների ֆունկցիայի նորմալացում: