Որևէ բան չի փոխվել. մարզպետը՝ սահմանային իրավիճակի մասին

Սահմանային իրավիճակը որևէ փոփոխություն չի կրել. Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով MediaHub-ի հարցին, թե ինչ վիճակ է հայ-ադրբեջանական սահմանի իրենց հատվածում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

Հիշեցմանը, որ ինքն ասում էր, որ ադրբեջանական զինծառայողներն անզեն աչքով տեսանելի են, արդյոք այսօր էլ է այդպես, մարզպետը կրկնեց՝ որևէ բան չի փոխվել:

«Հիմա կարող է մի քիչ այո, մի քիչ՝ ոչ, ոնց կա մնացել է: Չի եղել լարվածություն: Կարող է ինչ-որ թեթև իրավիչակներ եղել են, մի որևէ միջադեպ , բայց ընդհանուր որևէ լարվածություն չունենք»,- ասաց նա:

Մարզպետը կրկնեց՝ այնպիսի միջադեպ, որ անհանգստանանք, չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում: