Շինարարությունը կիսատ թողնելը անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ․ Նիկոլ Փաշինյան

Ականատես ենք լինում դեպքերի, երբ շինարարությունը մնում է տարիներով, տասնամյակներով, կամ հիմքերն են գցել ու կիսատ թողել, որը մեզ մոտ դիտվում է նորմալ երևույթ, բայց ոչ ոք չի ասում, որ դա անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անհարմարություններ է ստեղծվում, խաթարվում է միջավայրի գեղագիտական տեսքը, էլ չեմ ասում, որ այդ շինթույլտվությունը չի իրագործվում․ ի վերջո հանրային ռեսուրս է, անկախ նրանից, որ սեփականություն է և կարող է ավելի նպատակային ծառայել»,-ասաց Փաշինյանը։

Շարունակելով շինարարական թույլտվություն ստանալու հետ կապված խնդիրները, նա խոսեց նաև դրանից բխող հետևանքներից։

«Շինարարությունը սկսվեց, այն պետք է ավարտվի. չի կարող քաղաքի կենտրոնում կամ ոչ կենտրոնում, մայրուղու վրա ցելոֆաններով կամ ուղղակի շինարարական աղբի մեջ մնացած տարածքները հավերժ մնան: Սա պետք է իր հետ բերի ֆինանսական հետևանքներ»,-ամփոփեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։