Մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլլի» ահաբեկչության զոհերի թիվն աճել է

Մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլլի» ահաբեկչության զոհերի թիվն աճել է

Մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության տուժածներից մեկը, որը հրազենային ծանր վնասվածքներ էր ստացել, մահացել է հիվանդանոցում։ Հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

Ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի։ Վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով տուժել է 382 մարդ, այդ թվում՝ 9 երեխա։

 Baza տելեգրամյան ալիքն ավելի վաղ հայտնել էր, որ անհետ կորած է համավում 95 մարդ։