Հայաստանը կարող է ձախողվել՝ հավատալով ԵՄ շուկա մուտք գործելու խոստումներին. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը կարող է ձախողվել, եթե հավատա Եվրոապական միության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ ԵՄ դատարկ խոստումներին և որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից դրա համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի զեկույցը։
ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ զեկույցի համաձայն՝ Երևանը «պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, որում, ի դեպ, հիմնական շահառուն Հայաստանն է»։
«Թե երբ և ինչ պայմաններում հայերը կկարողանան մուտք գործել ԵՄ ընդհանուր շուկա, լռում է։ Կարող է պատահել, որ Եվրամիության դատարկ խոստումներից հետո հանրապետության բնակիչներին ոչինչ չմնա»,- հայտնել է դիվանագիտական գերատեսչությունը։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «Եվրամիությունը Հայաստանն ընկալում է որպես ռեսուրս»։