Ռեալի ֆուտբոլիստը կտեղափոխվի Բարսելոնա

Ռեալի ֆուտբոլիստը կտեղափոխվի Բարսելոնա

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է FootballTransfers-ը՝ հղում անելով խաղացողին մոտ կանգնած աղբյուրներին. հայտնում է armsport-ը։

Ըստ հրապարակման՝ խաղացողն արդեն որոշել է տեղափոխվել կատալոնական թիմ։

Նրա գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա իսպանացին «Ռեալի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: