Մբապպեի գոլը հոբելյանական էր ՊՍԺ-ի համար

Մբապպեի գոլը հոբելյանական էր ՊՍԺ-ի համար

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն խփել է թիմի 3000-րդ գոլը Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնությունում, Twitter-ում գրել է OptaJean-ը. հայտնում է armsport-ը։

ՊՍԺ-ն դարձավ մրցաշարի պատմության 12-րդ ակումբը, որին հաջողվել է հասնել նման ցուցանիշի։ Դրա համար փարիզցիներին անհրաժեշտ էր 1858 հանդիպում։ Միայն Մարսելը (1801) և Սենտ Էտյենը (1816) այս արդյունքին հասան ավելի քիչ խաղերով։

Հիշեցնենք, որ Մբապպեն հաղթական գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Բրեստի» հետ խաղում (2:1):

Ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հանդիպման արդյունքում ՊՍԺ-ն վաստակեց 66 միավոր եւ երկրորդ տեղում ընթացող Մարսելի նկատմամբ առավելությունը հասցրեց 11 միավորի։