Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է, որ ձմերուկը վտանգավոր է որոշ մարդկանց համար

Blog Image

Սննդաբան Օլեգ Կրիվչենկովը նշել է, որ ձմերուկը վնասակար է որոշակի հիվանդություններ ունեցող մարդկանց համար:

Կրիվչենկովը զգուշացրել է, որ ձմերուկը վտանգավոր է միզաքարային հիվանդության համար: «Ձմերուկի միզամուղ ազդեցությունը կարող է քարը միզածորան մտցնել և երիկամային կոլիկ առաջացնել», - բացատրել է նա:

Բացի այդ, մասնագետի խոսքով, նրանք, ովքեր ունեն լուծ կամ ստամոքս-աղիքային հիվանդություններ, պետք է խուսափեն այս մթերքից, քանի որ դա կարող է հանգեցնել վիճակի սրացման: Սրտի և երիկամների հիվանդություններով տառապող մարդիկ, որոնք խանգարում են ջրի օրգանիզմից դուրսբերմանը, նույնպես պետք է խուսափեն ձմերուկից, հավելել է սննդաբանը:

Բժիշկը նաև շաքարախտով տառապող մարդկանց ներառել է այն մարդկանց ցանկում, որոնց համար հակացուցված է ձմերուկ ուտելը: Նա նշել է, որ այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ շաքար:

 

Send