ՀՀ դեսպանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

ՀՀ դեսպանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Հոկտեմբերի 26-ին Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմն ընդունել է Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանին։

Նախարար Բիլստյոմն վերահաստատել է Շվեդիայի շարունական աջակցությունը Հայաստանին։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, Հայաստան-Շվեդիա երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները և ԵՄ շրջանակներում համագործացության խորացմանն առնչվող հարցեր։ Հայտնում են Ստոկհոլմում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից։ 

Դեսպանը նախարար Բիլստյոմին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։