Կառավարության կողմից արցախցիներին օժանդակող ծրագրերը պարտականություն են, ոչ թե բարի կամքի դրսևորում․ Առաքելյան

Կառավարության կողմից արցախցիներին օժանդակող ծրագրերը պարտականություն են, ոչ թե բարի կամքի դրսևորում․ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․

«Հայաստանի Հանրապետության տարածքում արցախցիները, առանց որևէ խնդրի, լիարժեք իրավունք ունեն ստանալու օրենքով սահմանված սոցիալական բոլոր երաշխիքները, ինչը սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այս մասով պետական որևէ կառույց իրավունք չունի իրականացնելու որևէ լրացուցիչ գործընթաց, կամ սահմանելու խտրական որևէ մոտեցում։

Սրա համար, պատերազմից հետո իմ և Մանե Թանդիլյանի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև 2021թ․ ստորագրվել է սոցիալական ոլորտի վերաբերվող հուշագիր։ Հուշագիրը ուժի մեջ է, և Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերն էլ ընդամենը պետության պարտականությունն են և ոչ թե բարի կամքի դրսևորում։

Միևնույն ժամանակ, շատ կարևոր է արցախցիներին աջակցել աշխատանքի հարցում։ Դրա համար անհրաժեշտ է խրախուսել արցախցիներին աշխատանքի ընդունող գործատուներին՝ փոխհատուցելով եկամտային հարկի գումարը։ Սա որևէ ծախս չի առաջացնում պետության համար, միևնույն ժամանակ, խրախուսում է նոր աշխատատեղերի ստեղծումը։ Նման ծրագիր իրականացրել էինք Արցախում 2020թ․ պատերազմից հետո»,- գրել է Առաքելյանը։