Ադրբեջանի կրակոցները չպիտի ողբերգական տանենք․ Գառնիկ Դանիելյան
Էդ կրակոցները նորություն չեն, միշտ էլ եղել են։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքերին։
Նրա խոսքով՝ վերջին երեսուն տարիներին գրեթե տարի չի եղել, որ թշնամին սադրած չլինի։
«Մենք դա չպիտի ողբերգական տանենք, ես փոքրուց այդ կրակոցների տակ եմ մեծացել։ Ադրբեջանի նպատակը պանիկայի մթնոլորտ ստեղծելն է։ Իրենց նպատակն էլ դա է, որ հասարակությունը խոսի, թե լայնամասշտաբ պատերազմ է սկսվելու։ Էս սադրանքներն անվերջանալի են։ Հարևան երկրի իշխանության մեթոդիկան է։ Եթե էս իշխանությունը չորս գյուղերը հանձնի, ամեն ինչ ավելի վատ է լինելու»,- նշեց Դանիելյանը։
Դիտարկմանը, որ Փաշինյանն ասում է, թե «որևէ գյուղ չի հանձնում, դա ընդդիմության մանիպուլյացիան է», Գառնիկ Դանիելյանն էլ արձագանքեց․ «Փաշինյանը գնում է գյուղ, ասում՝ «ձեռքերս կկտրեմ, գյուղ չեմ հանձնի», հիմա հանձնում է»։
Մանրամասները՝ տեսանյությում։