Ի՞նչ եք առաջարկում, չզիջե՞նք գյուղերը, որոնք մերը չեն․ Վահե Ղալումյան

Նամակի բովանդակությանը ծանոթ չեմ, բայց այն, որ չորս գյուղերի հանձնումը կարող է խնդիրներ առաջացնել, ասել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով ոսկեպարցիների բաց նամակին ուղղված Նիկոլ Փաշինյանին։

Նրա խոսքով՝ պետք է հանձնել այդ գյուղերը, անգամ եթե խնդիրներ կան։ «Այդ գյուղերը Տավուշի գյուղեր չեն։ Տավուշի մարզն ունի չորս խոշորացված համայնք, այդ հանձնվող գյուղերը խոշորացված ոչ մի համայնքի տարածքում չեն, այսինքն՝ ՀՀ տարածքում չեն»,- ասաց նա։

Ըստ Ղալումյանի՝ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով է այդ ամենը։ «Այստեղ պատմական փաստերի ուսումնասիրության մասին չի խոսքը, այլ նրա, թե ՀՀ-ն ինչ քարտեզով է ընդունվել ՄԱԿ-ի կողմից»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ հենց ինքն էլ է խոսում վտանգի մասին, արդյո՞ք արդարացված է այդ դեպքում գյուղերի հանձնումը, Ղալումյանն արձագանքեց․ «Ի՞նչ եք առաջարկում, չզիջե՞նք գյուղերը, որոնք մերը չեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։