Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

19-ամյա աղջիկն ISIS-ի բջիջ է ղեկավարել Ուզբեկստանում․ ձերբակալություններ (տեսանյութ)

Blog Image

Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության կողմից ներքին գործերի մարմինների հետ համատեղ իրականացված օպերատիվ գործողությունների ընթացքում Նամանգան քաղաքում բացահայտվել է «Իսլամական պետություն - Վիլայաթ Խորասան» կազմակերպության գաղտնի բջիջ։

Խումբը հիմնադրվել է 19-ամյա աղջկա կողմից, որը 2022 թվականին Ստամբուլում «հուջրայում» կրոնական ուսուցում է անցել, որտեղ «նրա հայացքները կտրուկ փոխվել են»։

Նա Telegram մեսենջերում ստեղծել է վիրտուալ ալիքներ և խմբեր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 120 մասնակիցներով, և այնտեղ տարածել է ծայրահեղական նյութեր։

Բջիջի անդամներից մեկը Նամանգան քաղաքում մասնավոր համալսարանի հիմնադիրն է։

Տեսանյութն այստեղ

Send