ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է շարունակել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը:
Կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինի նախագիծը չի ընդունվել, որով նա ցանկացել է Պենտագոնի 2026 թվականի բյուջեից բացառել Կիեւին աջակցելու ծախսերը։
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել ընդամենը 76 կոնգրեսական, դեմ՝ 353-ը։