Միայն ԵՀ-ն կարող է եվրոպական պատասխան տալ ԱՄՆ մաքսատուրքերին. Լեհ նախարար

Միացյալ Նահանգների կողմից Եվրամիության դեմ մաքսատուրքերին պատասխան կարող է տալ միայն Եվրահանձնաժողովը, այլ ոչ թե ԵՄ անդամ առանձին երկրները։ Այս մասին TVP-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի ԵՄ հարցերով նախարար Ադամ Շլապկան։
«[Եվրամիության] առևտրային քաղաքականությունը բացառապես Եվրահանձնաժողովի իրավասության մեջ է: Որոշումներ կկայացնեն ոչ թե առանձին պետությունների կառավարությունները, այլ միայն Եվրահանձնաժողովը»,- ասել է նախարարը։
Նրա կարծիքով՝ ԵՀ-ն «պետք է պատրաստի պատասխան, որը զգայուն կլինի [ԱՄՆ-ի նկատմամբ], բայց որը չի վնասի մեր տնտեսությանը»։
«Տնտեսագիտության պատմությունը հստակ ցույց է տալիս, որ առևտրային պատերազմները սովորաբար ավելի շատ կորուստներ են բերում, քան օգուտներ, այդպիսին է դասական պրոտեկցիոնիզմը», - ընդգծել է Շլապկան: