Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ․ ո՞վ է նրան դիմավորել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ։
Օդանավակայանում Նեթանյահուին դիմավորած կիպայով և սև ակնոցով տղամարդն ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեչիել Լեյթերն է։
Նրա ավագ որդին զոհվել է Գազայում 2023 թվականի նոյեմբերին մարտերի ժամանակ։
Ավելի վաղ Axios-ը գրել էր, որ Իսրայելի վարչապետը ծրագրում է անձամբ հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ներկրման մաքսատուրքերի դադարեցման շուրջ բանակցություններ վարելու համար: