Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պայթյուններ են հնչել Ուկրաինայում․ երկրի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Blog Image

Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել․ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Իրազեկման պաշտոնական ռեսուրսի տվյալների համաձայն՝ Կիևում Մոսկվայի ժամանակով 15:45-ին հնչել են առաջին ազդանշանները։ Ժամը 15:51-ի դրությամբ բոլոր մարզերը հայտնվել են կարմիր գոտում։

Հինգշաբթի գիշերը տագնապ է հայտարարվել Ուկրաինայի 12 մարզերում։ Հաղորդվում է մի քանի պայթյունների մասին Խարկովում, Օդեսայում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզում։

Send