Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մանկական ճամբարում թունավորման հետևանքով երեխա է մահացել․ մայրը հրաժարվել էր հոսպիտալացումից

Blog Image

ՌԴ Արզամասի շրջանում գտնվող մանկական ճամբարներից մեկում 13-ամյա տղա է թունավորվել։ Երեխային փրկել չի հաջողվել․ հաղորդում է SHOT տելեգրամյան ալիքը։

Վարկածներից մեկի համաձայն՝ նա վարակվել է ստրեպտոկոկային վարակով։ Տղան սկսել է փսխել, ջերմությունը բարձրացել է, այնուհետև՝ օրգանիզմը ջրազրկվել է։ 

Տղայի մայրը երկար ժամանակ հրաժարվել է հոսպիտալացման հնարավորությունից, ինչը հանգեցրել է մահվան։

Նշենք, որ նույն ճամբարում ենթադրաբար թունավորվել են նաեւ մի քանի երեխաներ․ հաղորդում է REN հեռուստաալիքը։

Send