Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ գիշերը տասնյակ անօդաչու թռչող սարքեր են խոցվել

Blog Image

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը Ղրիմի երկնքում ոչնչացրել են 26 ուկրաինական անօդաչու թռչող սարք, ութը՝ Բրյանսկի մարզում և մեկը՝ Բելգորոդի մարզում։

«Անցած գիշերվա ընթացքում հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են 35 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 26 անօդաչու թռչող սարք Ղրիմի Հանրապետության տարածքում, ութը՝ Բրյանսկի մարզի տարածքում և մեկը՝ Բելգորոդի մարզի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Send