Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ։ Քաղաքական գործչի թիմը հայտնել է, որ անցյալ շաբաթ Սպիտակ տան նախկին ղեկավարը բժշկական զննում է անցել միզարձակման հետ կապված խնդիրների պատճառով, իսկ ուրբաթ՝ մայիսի 16-ին, նրա մոտ ոսկորներում մետաստազներ են հայտնաբերվել և քաղցկեղ է ախտորոշվել։
«Չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, քաղցկեղը, կարծես, հորմոնալ առումով զգայուն է, ինչը թույլ է տալիս արդյունավետ կառավարում», - ասել է քաղաքական թիմը։
Ջո Բայդենը և նրա ընտանիքը ներկայումս աշխատում են բժիշկների հետ՝ բուժման տարբերակները քննարկելու համար։