Չինաստանի և Ռուսաստանի տիեզերական հնարավորությունները ճահճացել են

Չինաստանի և Ռուսաստանի տիեզերական հնարավորությունները ճահճացել են

Չինաստանի եւ Ռուսաստանի օպերատիվ տիեզերական հնարավորությունները ճահճացել են «հետագա հակամարտությունը տիեզերքում ծավալելու նրանց աճող մտադրությանը» զուգահեռ: Այս մասին ասվում է ԱՄՆ ՊՆ հետախուզական վարչության հաշվետվության մեջ, գրում է Defense News-ը:

«Անվտանգության մարտահրավերները տիեզերքում» ոչ գաղտնի հաշվետվության մեջ դիտարկվում են տիեզերական եւ հակատիեզերական ծրագրերը,  որոնք իրականացվում են «թնամական երկրների» կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի եւ Իրանի: 2022թ. հաշվետվությունում ընդգծվում է ռուսական եւ չինական ուղեծրային համակարգերի աճը:

Նշվում է, որ հնարավորությունների ընդլայնումը հաջորդում է 2015-2018 թթ. գրանցված ընդհանուր 200 տոկոսի աճին եւ արտացոլում է ԱՄՆ-ի կախվածությունը տիեզերական ակտիվներից եվ այդ երկու երկրի առաջատարի դիրքից:

Հաշվետվության մեջ նաեւ մտավախություն է հայտնվում ուղեծում աղբի հայտնվելու վերաբերյալ: Նշվում է, որ «զանգվածային լքված օբյեկտների» բախման հավանականությունը ցածր մերձերկրյա ուղեծրում աճում է եւ կշարունակի աճել առնվազն մինչեւ 2030թ.: