Հոլանդացի գիտնականները ստիպել են մանրէին մեթանն էլեկտրականության վերածել

Հոլանդացի գիտնականները ստիպել են մանրէին մեթանն էլեկտրականության վերածել

Հոլանդացի գիտնականները պարզել են, որ Candidatus Methanoperedens բակտերիան կարող է մեթանը օգտակար էներգիայի վերածել։ Հետազոտողներին դրա օգնությամբ հաջողվել է վնասակար գազի 31 տոկոսը վերածել էլեկտրականության։ Տեխնոլոգիայի արդյունավետությունը կբարելավվի հետագա փորձերի ընթացքում, գրում է Science Daily-ն։

Candidatus Methanoperedens-ն ապրում է ազոտով աղտոտված քաղցրահամ ջրերում: Նրանք նիտրատ են օգտագործում մեթանը քայքայելու համար, որն անհրաժեշտ է աճի համար։

Այս բակտերիաները հիմնականում զարգանում են այն վայրերում, որտեղ մակերեւութային եւ ստորերկրյա ջրերն աղտոտված են ազոտով, քանի որ մեթանը քայքայելու համար նրանց նիտրատ է անհրաժեշտ:

Փորձերի սկզբում գիտնականները ցանկանում էին ավելին իմանալ այն մասին, թե ինչպես է տեղի ունենում փոխակերպման գործընթացը։ Հետո նրանք որոշեցին պարզել՝ արդյոք միկրոբները կարող են օգնել էլեկտրաէներգիա արտադրել:

«Դա կարող է շատ օգտակար լինել էներգետիկ ոլորտի եւ շրջակա միջավայրի համար: Կենսագազային կայաններում մեթանն արտադրվում է միկրոօրգանիզմների կողմից, այնուհետեւ այրվում է, ինչն էլ տուրբինին ստիպում է շարժվել: Կենսագազի մոտ կեսը էլեկտրաէներգիայի է վերածվում, եւ դա առավելագույն հասանելի հզորությունն է: Մենք ուզում ենք գնահատել՝ արդյո՞ք կարելի է ավելիին հասնել»,- բացատրել է հետազոտության համահեղինակ Կորնելիա Ուելտեն: