Նոյեմբերի լավագույն լուսանկարները՝ ըստ Коммерсантъ պարբերականի. դրանց շարքում է նաև Փաշինյանի լուսանկարը (լուսանկարներ)

Ռուսական Коммерсантъ պարբերականը, ամփոփելով անցած ամիսը, ներկայացրել է նոյեմբերի լավագույն լուսանկարները, որոնք արվել են ամենատարբեր վայրերում և վերաբերում են կյանքի տարբեր ոլորտներին:
Լուսանկարների շարքում ներառվել է նաև Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ արված կադրը, որում առաջին պլանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, իսկ նրա հետևում՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը: