Հայտնի է աշխարհի ամենաթանկ քաղաքը

Հայտնի է աշխարհի ամենաթանկ քաղաքը

Բրիտանական The Economist-ի կողմից կազմված աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցուցակում Նյու Յորքն առաջին անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը. այդ մասին հաղորդում է BBC-ին:

ԱՄՆ-ի ֆինանսական մայրաքաղաքն առաջին հորիզոնականը կիսել Է Սինգապուրի հետ, որն անցյալում բազմիցս գլխավորել Է այդ վարկանիշային աղյուսակը: Այս երկու քաղաքները նախկին առաջատար Թել Ավիվին մղել են երրորդ հորիզոնական:

Այս ամենի հետ մեկտեղ աղբյուրն ապրուստի արժեքի մեծ աճ Է նշում վարկանիշային ցուցակում հայտնված բոլոր քաղաքներում՝ Ուկրաինայի իրադարձությունների և Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետ կապված: 

2022 թ.-ի ամենաթանկ քաղաքների տասնյակն ունի հետևյալ տեսքը.

- Նյու Յորք

- Սինգապուր

- Թել Ավիվ

- Հոնկոնգ

- Լոս Անջելես

- Ցյուրիխ

- Ժնև

- Սան Ֆրանցիսկո

- Փարիզ

- Սիդնեյ

- Կոպենհագեն

Աղբյուրն առանձնացրել է նաև 2022-ի ամենամատչելի քաղաքների ցանկ, որի տասնյակում են հայտնվել հետևյալ քաղաքները.

- Կոլոմբո

- Բանգալոր

- Ալժիր

- Չենայ

- Ահմեդաբադ

- Ալմաթի

- Կարաչի

- Տաշքենդ

- Թունիս

- Թեհրան

- Տրիպոլի

- Դամասկոս: