Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց արձանագրել․ ԱՄՆ պետդեպի խոսնակ

Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց արձանագրել․ ԱՄՆ պետդեպի խոսնակ

Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին շարունակում են զգալի առաջընթաց արձանագրել։ Հայտարարել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Ինչպես ասացինք, խաղաղության ժամանակն է։ Մենք վճռական ենք աջակցել այս գործընթացին, շարունակում ենք աշխատել համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է պետդեպի մամուլի խոսնակը։