Սախալինում արջը ներխուժել է առանձնատան բակ, կոտրել ցանկապատը, հավ կերել ու քնել

Սախալինի շրջանում ստիպված են եղել մեկուսացնել արջին, որը ներխուժել է առանձնատան տարածք, ջարդի պատճառ դարձել ու քնել։ Այս մասին հայտնում է ASTV-ն։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ի գիշերը։ Բույուքլի գյուղի բնակչուհու խոսքով՝ ինքը բակում աղմուկ ու շների հաչոց է լսել։ Առավոտյան կինը գնացել է հավերին կերակրելու և պարզել է, որ ցանկապատը կոտրվել է, հավի տնակը քանդվել է, իսկ կենդանիներին կերել են։
Ռուս կինը դիմել է անտառապահներին, ովքեր հայտնաբերել են մի անկոչ հյուրի, ով իր բակում գիշերային խնջույք էր կազմակերպել, արջը քնած էր ցանկապատի մոտ։ Կենդանին ոչնչացվել է, ինչպես գյուղի բնակիչներից մեկն է նշել, նախկինում արջերը չեն մտել տարածք։