Պիտի ամուր նյարդեր ունենանք ու համբերատար տանենք․ ՔՊ-ականը՝ Ադրբեջանի գործողությունների մասին

Իրավիճակը բարդ է իրականում. ադրբեջանցիները նաեւ անցակետ տեղադրեցին կամրջի վրա, և ես կարծում եմ, որ Ադրբեջանը փորձում է ապակայունացնել վիճակը․ MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ խոսելով Արցախի այն 4 գյուղերի մասին, որոնց ճանապարհները դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստանի Հանրապետություն ադրբեջանցիները 2 օր առաջ փակեցին։ 

Այս գյուղերը լիակատար շրջափակման մեջ են։ Հայաստանի իշխանությունները, ըստ Վիգեն Խաչատրյանի, հռչակել են իրենց քաղաքականությունը, առ այն, որ պետք է հնարավորինս շատ գործի դնեն միջազգային կապերն ու քաղաքական ճնշումները։ 

«Մենք այս կերպ պետք է փորձենք հաղթահարել այդ բարդությունները։ Իմ կարծիքով, պետք է դրսեւորվի հետեւողական աշխատանք ու համբերություն, իհարկե։ Որեւէ արկածախնդրություն կարող է բերել ավելի բարդ իրավիճակի։ Ես կարծում եմ առայժմ պետք է խուսափել ռազմական բախումներից եւ խնդիրները լուծել ավելի շատ քաղաքական ճանապարհներով»-ասաց Խաչատրյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում:

Լիա Սարգսյան