Ի՞նչ վիճակում է Ծաղկաձորում կվադրոցիկլի վթարից տուժած դպրոցականը

Մայիսի 24-ին ժամը 11։30-ի սահմաններում Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում տեղի էր ունեցել քառանիվի ինքնավթար, որի հետևանքվ չորս ուղևորները տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն։
Ցավոք, բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկները, մահացել են։ Մահացած աղջիկները սովորում էին Երևանի թիվ 29 դպրոցում։
Մյուս երկու քաղաքացիներից մեկը «Հրազդան» ԲԿ-ում բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ մյուսը հենց այդ օրը տեղափոխվել է Երևանի ԲԿ-ներից մեկը։
MediaHub-ին ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ Երևանի ԲԿ տեղափոխված աղջիկը վիրահատվել է, մինչ այս պահը նա հիվանդանոցում է։
Աղջնակը «Ատվածամայր ԲԿ»-ում է, բժիշկների հսկողության տակ:
Նշենք, որ MediaHub-ի տեղեկություններով՝ չորս ուղևորներն էլ աղջիկներ են եղել, նրանցից մեկը նստել է վարորդի կողքը, երեքն էլ քառանիվի հետևի մասում։
MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: 1 անձ ձերբակալվել է: Մեր տեղեկություններով՝ վարորդը սթափ է եղել, սակայն համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի ունեցել։
Այսօր էլ MediaHub-ը Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանից տեղեկացավ, որ վարորդը կալանավորվել է։
Մարիաննա Արամյան