Քառանիվի վթարը խլել է երկու կյանք․ ողբերգական վթարի վարորդը կալանավորվել է

Վերջին օրերին Հայաստանը քննարկում է ողբերգական դեպքը, որը երկու երիտասարդի կյանք է խլել:
Մայիսի 24-ին ժամը 11։30-ի սահմաններում Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում տեղի էր ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկները, մահացել են։ Մահացած աղջիկները սովորում էին Երևանի թիվ 29 դպրոցում։
MediaHub-ի տեղեկություններով՝ չորս ուղևորներն էլ աղջիկներ են եղել, նրանցից մեկը նստել է վարորդի կողքը, երեքն էլ քառանիվի հետևի մասում։
MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: 1 անձ ձերբակալվել է: Մեր տեղեկություններով՝ վարորդը սթափ է եղել, սակայն համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի ունեցել։
Քիչ առաջ MediaHub-ը Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանից տեղեկացավ, որ վարորդը կալանավորվել է։
Մարիաննա Արամյան