Երկրաշարժ է տեղի ունեցել Հյուսիսային Կուրիլյան կղզիների մոտակայքում

Երկրաշարժ է տեղի ունեցել Հյուսիսային Կուրիլյան կղզիների մոտակայքում

Առավոտյան 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել հյուսիսային Կուրիլյան կղզիների մոտ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։

Նրա խոսքով, երկրաշարժը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում ժամը 13:59-ին (Մոսկվայի ժամանակով 5:59-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պարամուշիր կղզու Սեւերո-Կուրիլսկ քաղաքից 165 կմ հարավ, իսկ աղբյուրը գտնվել է 60 կմ խորության վրա, հավելել է փորձագետը։

Սեյսմոլոգը նշել է, որ երեք ուժգնությամբ ցնցումներ են զգացվել Սեւերո-Կուրիլսկում, սակայն ցունամիի ահազանգ չի հայտարարվել։