ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը Ռուսաստանի երկնքում խոցված անօդաչուների թիվը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը Ռուսաստանի երկնքում խոցված անօդաչուների թիվը

Անցած գիշեր Ռուսաստանի երեք շրջանների և Ազովի ծովի վրա ուկրաինական 19 անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուների մեծ մասը (13) ոչնչացվել է ծովի վրա։ Կրասնոդարի երկրամասի տարածքում չորս անօդաչու թռչող սարք են խոցել, Բրյանսկի մարզում և Ղրիմի Հանրապետությունում՝ մեկական։