Նիկոլի «պահապանը»

Նիկոլի «պահապանը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ դեռևս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական, բոլորին հայտնի «հեղափոխության պահապանների» առաջնորդ Հայկ Ստեփանյանն է, ով ազատազրկման չի ենթարկվել միայն այն պատճառով, որ Փաշինյանի կողմնակիցն է: 

Խուլիգանը 

Հայկ Ստեփանյանը 2020 թվականի հունիսի 21-ին խուլիգանություն էր արել, մարդ էր ծեծել: Հանրային աղմուկից հետո, իշխանություններն, ի վերջո, ստիպված եղան քրեական գործ հարուցել, գործը նույնիսկ հասավ դատարան:
Բայց իշխանությունն իր «սրտի պահապան» Հայկ Ստեփանյանին փրկեց 2-5 տարվա ազատազրկումից։ 

Երկակի ստանդարտներ 

Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարության» կարևոր հատկանիշներից մեկը երկակի ստանդարտներն են:
Որդեկորույս զինծառայողի մորը կարելի է մտացածին հոդվածով կալանավորել, բայց յուրայինը ոչ միայն չի պատժվում, այլ շարունակում է վայելել իշխանության վայելքները:

Վահրամ Բագրատյան