Բրազիլիայում անձրեւների եւ սողանքների հետեւանքով զոհերի թիվը հասել է 100-ի

Բրազիլիայում անձրեւների եւ սողանքների հետեւանքով զոհերի թիվը հասել է 100-ի

Բրազիլիայի Պերնամբուկու նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքներից զոհերի թիվը հասել է 100-ի, հաղորդում է G1 լրատվական պորտալը:

Ավելի վաղ հաղորդվել էր 91 զոհի մասին:

«Պերնամբուկայում զոհերի թիվը հասել է 100-ի․.. Անհետ կորած է համարվում 16 մարդ», – նշում է պորտալը։

Իշխանությունների տվյալներով՝ 6 198 մարդ անօթեւան է մնացել։