Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ն մինչև տարեվերջ ռուսական նավթի արտահանումը կկրճատի 92%–ով

ԵՄ-ն մինչև տարեվերջ ռուսական նավթի արտահանումը կկրճատի 92%–ով։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ պայմանավորվածություն ունենք։ Նրանք պետք է մեզ օգնեն մինչև տարեվերջ ռուսական նավթի օգտագործումը կրճատել 92%–ով։ ՌԴ–ի դեմ պատժամիջոցների այս նոր փաթեթը պատմական է։ Մենք որոշել ենք որքան հնարավոր է շուտ ազատվել ռուսական նավթի կախվածությունից»,– ասել Է Մակրոնը։
Նշենք, որ ԵՄ երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը մասնավորապես, ռուսական նավթի ներմուծման մասնակի արգելք, SWIFT-ից «Սբերբանկի» անջատում, ՌԴ երեք պետական ալիքների հեռարձակման արգելք, ինչպես նաև անհատական սահմանափակումներ է ներառում: