Նիկոլի երեկվա ցնցումները պատահական չէին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նիկոլի երեկվա ցնցումները պատահական չէին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նիկոլի երեկվա ցնցումները պատահական չէին։ Նույնիսկ հոգեպես անկայուն մարդիկ հենց այնպես, առանց պատճառ չեն խախտվում։ Ուրեմն կա պատճառ։ Եվ այդ պատճառների մասին հենց ինքը՝ Նիկոլը, երեկ ակնարկել է. «Օրակարգում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկի հարցը»: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նիկոլի դավաճան լինելու հազար ու մեկ փաստ կա։ Ընդ որում, նրա դավաճանական գործունեությունը սկսվել է շատ ավելի վաղ՝ նախքան իր կողմից երկրում իշխանության զավթումը, հետո շարունակվել վարչապետի պաշտոնոնում, պատերազմի ժամանակ ու դրանից հետո։ Հիմա էլ մարդը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն է նախապատրաստվում։ Բա ի՞նչ էիք ուզում, որ գա ԱԺ-ում հիմնավորի՞ իր քայլերը։

Չկա դրան հիմնավորում, ինքն էլ լավ գիտի։ Ինչպես նաև գիտի ամեն ինչ մարսելու ձևերը։ Գիտի ու մարսում է։