Փաշինյանի խորհրդականը նոր պաշտոն կստանա

Փաշինյանի խորհրդականը նոր պաշտոն կստանա

Հայաստանի վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ազատվել է խորհրդականի պաշտոնից։

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Ռոբերտ Ղուկասյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ։

Նշենք, որ տևական ժամանակ է իշխանությունը մարզպետի թեկնածուի փնտրտուքի մեջ էր։