ԵԱՏՄ-ն քննարկում է Պակիստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքման հնարավորությունը

ԵԱՏՄ-ն քննարկում է Պակիստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքման հնարավորությունը

Եվրասիական տնտեսական միությունը քննարկում է Պակիստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքման հնարավորությունը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Դաշնային խորհրդում կայացած կառավարության ժամին։

Սկզբնական փուլում են բանակցությունները Հնդկաստանի հետ։

Օվերչուկը նշել է, որ ԱՊՀ շրջանակներում արդեն գործում է ապրանքների ազատ առևտրի գոտի, իսկ 2023 թվականին ստորագրվել է ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների իրականացման համաձայնագիրը։

«Եվրասիայում մենք մեր առջև խնդիր ենք դնում ապահովել ազատ մուտք դեպի շուկաներ՝ մոտ 2,2 միլիարդ մարդ  ծավալով», - ընդգծել է ՌԴ փոխվարչապետը: