Խոշոր վթար, «Mercedes»-ը բախվել է «Kia»-ի, վիրավnր կա․ Shamshyan

Խոշոր վթար, «Mercedes»-ը բախվել է «Kia»-ի, վիրավnր կա․ Shamshyan

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան 25/5 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Լևոն Ասատրյանի վարած «Mercedes» և 40-ամյա Կարեն Մ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
«Kia»-ն եղել է կայանված, երբ «Mercedes»-ը բախվել է նրան:
   
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: