Ինչ եղանակ կլինի․ սպասվում է նաև անձրև

Ինչ եղանակ կլինի․ սպասվում է նաև անձրև

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (24-29.04.2025թ.)

 

Երևան քաղաքում՝
Ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 25-ին, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը, 29-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ:

 

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի ցերեկը, 28- 29-ին առանձին շրջաններում, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում  սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-ի ցերեկը  կբարձրանա 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։