Երևան-Գյումրի մայրուղին բացվել է, ակցիաները շարունակական են լինելու. պատգամավոր

Երևան-Գյումրի մայրուղին բացվել է, ակցիաները շարունակական են լինելու. պատգամավոր

Այս պահին Երևան-Գյումրի մայրուղին բաց է: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

Նա նշեց, որ թեև ակցիան իրականացվեց Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի Գյումրի ժամանելուն զուգահեռ, սակայն նրա հետ կապ չունի։

«Գյումրեցիներն այս ակցիայով իրենց զորակցությունն են հայտնում Տավուշի մեր քույրերին ու եղբայրներին, սա նաև կոչ է մեր ազգին, որ հայ ժողովուրդը ոտքի ելնի, վռնդենք այս իշխանություններին, որոնք սանտիմետր առ սանտիմետր նվեր են տալիս մեր երկիրը թշնամուն»,- ասաց Մելքոնյանը:

Պատգամավորը տեղեկացրեց, որ ակցիան այս պահի դրությամբ ավարտվել է, բայց դրանք շարունակական են լինելու՝ «մինչև նպատակին չհասնեն»: