Բժիշկները նշել են բանջարեղենի տեսակ, որը կբարելավի մաշկն ու կուժեղացնի իմունիտետը

Բժիշկները նշել են բանջարեղենի տեսակ, որը կբարելավի մաշկն ու կուժեղացնի իմունիտետը

Մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ գազար ավելացնել սննդակարգին։

Փորձագետներն ընտրել են 60 կամավորի։ Նրանք բաժանվել են մի քանի խմբերի. Յուրաքանչյուր խումբ ամբողջ շաբաթ պետք է ուտեր որոշակի բանջարեղեն: Առաջինը կերել է խնձոր, երկրորդը՝ 100 գրամ երիտասարդ գազար, երրորդը՝ բետա-կարոտինով վիտամինային հավելումներ, չորրորդը՝ գազար ու վիտամիններ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ լավագույն արդյունքները եղել են այն խմբում, որը կերել է երիտասարդ գազար ու վիտամիններ: Այս մարդկանց մոտ մաշկի կարոտինոիդների քանակն ու որակը աճել է 21,6%-ով, հաղորդել է StudyFinds-ը: Միայն գազար օգտագործած խմբում այս ցուցանիշը կազմել է 10%:

Այնուամենայնիվ, մարդիկ չպետք է դեղահաբեր ընդունեն առանց դեղատոմսի: Ուստի մաշկը և իմունիտետը բարելավել ցանկացողներին խորհուրդ է տրվում պարզապես գազար ուտել։