Այն, որ ես խոսում եմ ազգային փոքրամասնությունների իրավունքներից, չի նշանակում, որ վատ բան եմ անում։ Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան՝ դիմելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, որն անտրամաբանական էր որակել պատգամավորի հայտարարությունը, թե պատերազմից հետո էլ ավելի է վատթարացել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցը։
Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իրացնելու համար։
«Այս հանձնաժողովում չպե՞տք է անդրադառնալ խնդիրներին։ Եվ բռնկվել իմ հարցից, չարժեր»,- ասաց պատգամավորը։
Գրիգոր Մինասյանն արձագանքեց՝ չի բռնկվել։
Հակադարձելով՝ Միրզոևան նշեց՝ չէիք էլ կարող բռնկվել։
Ապա խոսքը փոխանցվեց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին, որը ևս նշեց, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար ամեն ինչ չէ, որ լավ է, քանի որ նրանք մի շարք խնդիրներ ունեն, որոնք գնալով ծանրանում են։
Մանրամասները՝ տեսանյութում։