Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

«Աբովյան» ՔՀԿ-ում մինչև 3 տարեկան 2 երեխա ունենք անազատության մեջ․ նախարար

Այսօր մինչև երեք տարեկան երկու երեխա ունենք «Աբովյան» ՔԿՀ-ում։ Այդ մասին այսօր ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց արդադադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նա տեղեկացրեց, որ մեկ կին էլ կա, որ հղի է ու անազատության մեջ։ Նա առանձին խցում է մնում։

«Սենյակներ ենք հատկացրել նաև այն կանանց համար, որոնք երեխաների հետ են։ Լոգանքի ու զուգարանի հատվածներն առանձնացված են, նրանք ստիպված չեն ընդհանուրից օգտվել։ Նաև երեխաների համար առանձնացված խաղասենյակ կա։ Խցերը շուտով կփոխվեն և նրանք առանձնացված սենյակներում կլինեն»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send