Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հրաձգություն՝ Վիրջինիա նահանգի համալսարաններից մեկի մոտ. կան տուժածներ

Blog Image

Կրակոցներ են հնչել ԱՄՆ Վիրջինիա նահանգի Հարիսոնբուրգ քաղաքում՝ Ջեյմս Մեդիսոն համալսարանի շենքի մոտ: Այս մասին հայտնում է ABC News-ը։ 

Նշվում է, որ հրաձգության հետևանքով ութ մարդ վիրավորվել է: Համալսարանի ներկայացուցիչների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 02:20-ին, տուժածները ուսանողներ չեն։

Ըստ հրապարակման՝ ոստիկանությունը բերման է ենթարկել կասկածյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, ծանր դիտավորությամբ վնասվածքի, դատապարտված հանցագործի կողմից հրազեն պահելու և հանցագործության կատարման ժամանակ հրազենի գործադրման համար։

Send