Արտոնություն՝ իշխանությունների սրտի օլիգարխի ընկերությանը 

Արտոնություն՝ իշխանությունների սրտի օլիգարխի ընկերությանը 

Նախկինների օրոք՝ նախկինների սրտի օլօգարխ, հիմա՝ ներկաների սրտի օլիգարխ, երբեմնի ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «ՋԵՐՄՈՒԿ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՊԵՊՍԻ-ԿՈԼԱ ԲՈԹԼԵՐ» ընկերությունը կառավարության կողմից արտոնություն կստանա։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Համաձայն նախագծի՝ կառավարությանն առաջարկվում է բավարարել «ՋԵՐՄՈՒԿ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՊԵՊՍԻ-ԿՈԼԱ ԲՈԹԼԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտո¬նությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ: 

Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքի (ցանկի 1-ին կետի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի թիվ TFL002350 պայմա¬նագրով սահմանված՝ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքը ներ¬մուծելուց հետո վերջինս հանձնվելու է «ՋԵՐՄՈՒԿ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՊԵՊՍԻ-ԿՈԼԱ ԲՈԹԼԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ներ¬դրումային ծրագրի իրականացման համար։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ սույն որոշման նպատակն է թույլատրել «ՋԵՐՄՈՒԿ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՊԵՊՍԻ-ԿՈԼԱ ԲՈԹԼԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող և հետագայում ընկերությանը տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ 

Վահե Մակարյան