Որոշումն անփոփոխ է․ Հրաչյա Ղևոնդյանը չի՛ կալանավորվի

ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և անփոփոխ է թողել ստորադաս ատյանի որոշումն, ըստ որի՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժվել էր Հրաչյա Ղևոնդյանի նկատմամբ կալանքի կիրառումը։ Այդ մասին MediaHub-ին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ նման պայմաններում ՀՀ դատախազությունը չունի այլ տարբերակ, քան որոշում կայացնել Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
«Քանի որ վերջնական հաստատվեց, որ Հրաչյա Ղևոնդյանն առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ»,- նշեց նա։
Նարե Գնունի