Երկարատև հետազոտությունների շնորհիվ գիտնականները պարզել են, որ տարբեր հիվանդությունների հակվածությունը իսկապես կախված է արյան խմբից։ Եվ այսպես.
Արյան 1-ին խումբ – այս մարդիկ հակված են ալերգիայի, ստամոքս-աղիքային հիվանդությունների, վահանաձև գեղձի և մաշկային հիվանդությունների: Բարձր է նաև թրոմբոզի և սրտի կաթվածի վտանգը: Ուստի արժե հոգ տանել սրտի առողջության մասին և հետազոտվել մասնագետների մոտ՝ մինչև 50-60 տարեկան դառնալը։
Արյան 2-րդ խումբ – այս մարդիկ կարող են լյարդի հետ կապված խնդիրներ ունենալ: Նրանք հակված են սիրտ-անոթային և արյունաբանական հիվանդությունների։ Այնուամենայնիվ, նրանց ամենամեծ խնդիրը քաղցկեղի զարգացման ռիսկն է։ Եթե ձեր ընտանիքում կան մարդիկ, ովքեր փրկվել կամ մահացել են քաղցկեղից, դուք անպայման պետք է պարբերաբար ստուգվեք:
Արյան 3-րդ խումբ – այս մարդիկ հակված են շաքարախտի, շնչառական խնդիրների և վարակիչ հիվանդությունների: Նրանք կարող են ավելի հաճախ զգալ հոգնածություն և դեպրեսիա, քան մյուսները: Ի թիվս այլ բաների, արժե ուշադրություն դարձնել հոգեբանական առողջությանը:
Արյան 4-րդ խումբ – այս մարդիկ տանում են այն բոլոր հիվանդությունները, որոնց ենթակա են 2-րդ և 3-րդ արյան խմբեր ունեցողները: Նրանց բնորոշ են նաև հենաշարժական համակարգի հետ կապված խնդիրներն ու աթերոսկլերոզի զարգացումը։ Բայց կան նաև մի քանի առավելություններ՝ ինֆարկտի ռիսկը գրեթե զրոյի է հասնում: