Կարմիր միսը սննդակարգի կարևոր մասն է կազմում, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս չչափազանցել այն, իսկ որոշ դեպքերում նույնիսկ խորհուրդ են տալիս այն խիստ սահմանափակել շաբաթական երկու փոքր չափաբաժնով։ Ինչո՞ւ է դա այդպես։
Սննդաբան Միխայիլ Գինցբուրգի խոսքով՝ սննդակարգում կարմիր մսի քանակը կախված է մարդու տարիքից։ 40 տարեկանից հետո այս մթերքը բացասաբար է անդրադառնում աղիքային միկրոֆլորայի վրա, և մսի մեջ պարունակվող որոշ ամինաթթուներ «վերածվում են թունավոր ածանցյալների»՝ ուտելիս։
Մյուս կողմից, 40 տարեկանից փոքր մարդիկ պետք է ավելի շատ խոզի, տավարի, գառան և ձիու միս ուտեն։ Կարմիր միսը հարուստ է բարձրորակ սպիտակուցով, երկաթով և վիտամիններով։ Սակայն Գինցբուրգը «Վեչերնյայա Մոսկվա»-ին տված հարցազրույցում նշել է, որ, օրինակ, խոզի և տավարի մսի միջև ընտրություն կատարելիս պետք է նախապատվությունը տալ վերջինիս, քանի որ այն ավելի քիչ ճարպ ունի։
Բժիշկը խորհուրդ է տվել 40 տարեկանից բարձր մարդկանց որպես սպիտակուցի և վիտամին D-ի աղբյուր ընտրել ծովամթերք և թռչնամիս։
