Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հոկտեմբերին արդեն տոնածառ են տեղադրում հրապարակում․ ո՞ւր է շտապում քաղաքապետարանը

Blog Image

Արխիվային կադր

 

Երեկ, հոկտեմբերի 30-ին Հանրապետության հրապարակում սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։

Չնայած, որ  դեկտեմբերի 31-ին կա ավելի քան 60 օր, սակայն, քաղաքային իշխանություններն այս տարի որոշել են գերազանցել իրենց, և ամանորյա զարդարանքը արագ-արագ կազմակերպել։

MediaHub-ը դիմեց Երևանի քաղաքապետարան հասկանալու՝ ինչո՞ւ է այս տարի տոնածառը տեղադրվում հոկտեմբերից, արդյո՞ք ցանկանում են ռեկորդ սահմանել և աշխարհում առաջինը տեղադրել այս տարվա գլխավոր տոնածառը․

«Անցած տարվա համեմատ կարծեմ 4-5 օր շուտ են սկսվել նախապատրաստական աշխատանքները, իսկ ինչո՞ւ այս տարի ավելի շուտ է սկսվել, քանի որ այս տարի, ինչպես և անցած տարի, ամանորյա ձևավորման աշխատանքների, միջոցառումների կազմակերպման մրցույթ ենք հայտարարել, որի լոտերից մեկը մայր տոնածառի նոր ճյուղերի լույսերի և վարչական շրջանններում տեղադրվող տոնածառների լույսերի և գագաթների մատակարարումն է»,- MediaHub-ի հետ զրուցում նշեց Երևանի քաղաքապետարանի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։

Այսինքն, այս տարի պլանավորվում է գլխավոր տոնածառի ճյուղերը և լույսերը փոխարինել։ Առաքելյանը նշեց, որ մրցույթը ընթացակարգով ավարտական փուլում է։ «Այս տարի պլանավորում ենք ճյուղերը փոխել, դրանով պայմանավորված մեզ մի փոքր պետք է ավելի շուտ բերել հրապարակ, տեղավորել, դասավորել, որ հասկանանք՝ ի՞նչ աշխատանքներ ունենք անելու»,- ասաց Առաքելյանը։

Իսկ ե՞րբ ամբողջությամբ զարդարված կլինի Հանրապետության հրապարակը՝ քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ պլանավորվում է մինչև դեկտեմբերի 15-ը ավարտել աշխատանքները։

Հիշեցնենք, որ նախորդ տարի տոնածառի տեղադրման աշխատանքները մեկնարկել էին նոյեմբերի 7–ին, իսկ 2023–ին՝ նոյեմբերի 13–ին։

Մարիաննա Արամյան

Send