Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը ցանկանում է 100% մաքսատուրք սահմանել ԱՄՆ-ից դուրս նկարահանված ֆիլմերի համար

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է 100% մաքսատուրք սահմանել Միացյալ Նահանգներից դուրս նկարահանված բոլոր ֆիլմերի համար։

«Մեր կինոարտադրության բիզնեսն ԱՄՆ-ից գողացվել է այլ երկրների կողմից, ինչպես «երեխայից քաղցրավենիքը»։ Կալիֆոռնիան՝ իր թույլ և անգործունակ նահանգապետով, հատկապես ծանր է տուժել։ Հետևաբար, այս երկարատև և անվերջանալի խնդիրը լուծելու համար ես 100% մաքսատուրք կսահմանեմ Միացյալ Նահանգներից դուրս նկարահանված բոլոր ֆիլմերի համար։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար։ ԱՄԵՐԻԿԱՆ ԿՐԿԻՆ ՄԵԾ ԴԱՐՁՆԵՆՔ»,- գրել է նախագահը։

 

Send